Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի է ունենում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադան, որին մասնակցում է նաև Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:

Հայաստանը ներկայացնող Վահան Մխիթարյանը լող մարզաձևից /50 մետր տարածություն, ազատ ոճ/ արժանացել է բրոնզե մեդալի: Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված է 8 մարզաձև:

Հայաստանը ներկայացուցիչները հանդես են գալիս հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո: