Երեքշաբթի 2013 թվկականի դեկտեմբերի 17-ին զինյալ ընդիմադիրները առավոտից մինչև երեկո տասնյակ հրթիռ են ուղարկել Հալեպ քաղաքի կենտրոն Ալ-Մունշիե, Ապպարա և Բուսթան Գըլափ շրջանների ուղղությամբ: Հրթիռի հարվածներից հինգ մարդ է զոհվել, իսկ 70-ը՝ վիրավորվել:
Զոհվածների թվում է եղել նաև 62 տարեկան ազգությամբ հայ Նազարեթ Տրեժյանը:
Նազարեթը մահացել է կեսօրից հետո գործատեղից տուն վերադառնալիս:
Ինչպես հիշեցնում է Բերիո լուրերի Facebook-յան էջը Նազարեթի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ 2013 թվականի դեկտեմբեր 18-ին կեսօրին 12:30 Հալեպի հայ առաքելական Ս. Աստվածածին եկեղեցում: