Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում նշվեց, որ հունվարի 1-ից կամ դրան հաջորդող օրերին տրանսպորտի ուղեվարձը չի կարող թանկանալ, քանի որ դեռևս հաշվարկները լիարժեք արված չեն:

«Տարածված լուրերը, թե տոներին հնարավոր է ուղևավարձերի թանկացում` չի համապատասխանում իրականությանը»,- տեղեկացրեց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
Նա նաև նշեց, որ վարորդների վարքագիծը նույնպես ներառված է իրենց քննարկումներում. «Վարորդները պիտի սափրված լինեն, պիտի սահմանափակվի ծխելու և բջջային հեռախոսից օգտվելու հանգամանքը: Կտեղադրվեն գաղտնի տեսախցիկներ, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկել վարորդների վարքը», - նշեց նա:

Նրա խոսքերով,, գաղտնիության պայմաններում իրականացվել են հետազոտություններ, որոնցով ուսունասիրվել է ուղևորահոսքի խնդիրները: