«2008 թվականից ուղեվարձերի ցածր լինելու հետևանքնով 23 երթուղի չի սպասարկվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ելակետ» մամուլի ակումբում ասաց Փոխադրողների միության նախագահ Դանիել Ղազարյանը:

Փոխադրողների վիճակը տարիներ շարունակ ծանրանում է, որը կապված է ուղեվարձի գնով: «Տարիներ առաջ կային պետական հիմնարկություններ, որ փոխադրումները կատարում էին 50 դրամով: Այդ ընկերությունները փոշիացան և եկան նոր մասնավոր ընկերություններ: Այդ ընկերությունները նորից վտանգի առջև են կանգնած»,- նշեց Դանիել Ղազարյանը:

Ըստ նրա՝ փոխադրողների միությունը փորձում է հարթել խնդիրնեը, սակայն հարցը խաղաղ ճանապարհով չի լուծվի:
Դանիել Ղազարյանը տեղեկացրեց, որ հնարավոր է քաղաքապետարանում հանձնաժողով ստեղծվի այդ խնդիրները լուծելու համար:

Համաձայն հանձնաժողովի որոշումների, փոխադրող ընկերությունները կշարժվեն առաջ. «Փոխադրողները մեր թշնամիները չեն. նրանք մեր համաքաղաքացիներն են, բայց նրանց և մնացած քաղաքացիների միջև անջրպետ է առաջացել:Պետք է հասկանալ, որ ուղեվարձի թանկացումը գերշահույթ ստանալու քմահաճույք չէ, այլ ընկերությունների գոյատևելու միջոց»,- նշեց Դանիել Ղազարյանը::