ԱՄՆ-ում ինը տարեկան տղան դարձել է ամենաերիտասարդ լեռնագնացը, ով կարողացել է բարձրանալ Անդերի ամենաբարձր գագաթը` Ակոնկագուա լեռնագագաթը: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:

Ակոնկագուան գտնվում է Արգենտինայում Անդերի միջնամասում և համարվում է ամենաբարձր լեռնագագաթը Ամերիկա աշխարհամասում: Նրա բարձրությունը կազմում է 6928 մետր: Հարյուրավոր մարդիկ մահացել են՝ փորձելով բարձրանալ այս լեռնագագաթը:
Թայլերը մագլցումը կատարել է իր հոր ուղեկցությամբ:

«Յուրաքանչյուր երեխա կարող է դա անել, միակ անհրաժեշտ բանը փորձելն է և առջևումդ նպատակ դնելը»,- նշել է լեռնագագաթը հաղթահարած երեխան:

Իննամյա լեռնագնացի հոր խոսքերով, նրա որդին վեց ամիս օրվա մեջ երկու անգամ մարզվել է մինչ Ակոնկագուա լեռնագագաթ բարձրանալը: «Մարդկանց մեծ մասը մտածում են, որ մենք ստիպում ենք Թայլորին դա անել, սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է»,- հայտարարել է Թայլորի հայրը: