«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացվել է պաշտոնից: Այս մասին տնօրենների խորհրդի նիստից հետո հայտարարել է խորհրդի անդամ Ջեվան Չելոյանցը, հայտնում է Սպորտ-Էքսպրեսսը:
– Կարպինը հեռացվել է կողմերի համաձայնությամբ: Խաշարջանի շարունակությունից, բնականաբար, դժգոհ են: Կարպինին ասել են շնորհակալություն աշխատանքի համար», - նշել է նա, հավելելով, որ պաշտոնակատարը Գունկոն է, իսկ գլխավոր թեկնածուն՝ Չերչեսովը: