Մարտի 21-ին շվեյցարական Նյոնում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ 1/4 եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» կխաղա Մադրիդի «Աթլետիկոյի», Մադրիդի «Ռեալը»՝ Դորտմունդի «Բորուսիայի», ֆրանսիական ՊՍԺ-ն՝ Լոնդոնի «Չելսիի», իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Մյունխենի «Բավարիայի» հետ։

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 1-ին եւ 2-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 8-ին եւ 9-ին։

Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)

«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)