Samsung ընկերությունը ներկայացրել է ռեկորդային անկյունագծով (7 դյույմ) սմարթֆոն: Թեև սմարթֆոնի էկրանի չափը թույլ է տալիս այն պլանշետ անվանել, սակայն կորեացիները իրենց «սիրելիին» դիրքավորում են հենց որպես սմարթֆոն, որից զանգեր կատարելը բավականին հարմար է:

Սարքն ունի 1.2 ԳՀզ հաճախականությամբ չորս միջուկանի պրոցեսոր 1.5 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, արդեն մի փոքր հնացած Android 4.3 օպերացիոն համակարգով: Սարքն ունի ճակատային դիտանցք, 16 ԳԲ ներկառուցված հիշողություն (հիշողության քարտի միջոցով մինչեւ 64 ԳԲ ընդլայնման հնարավորությամբ):

Սարքն ընդհանուր կշռում է 245 գրամ (համեմատության համար, iPhone 5S-ը երկու անգամ քիչ է կշռում): Սմարթֆոնը վաճառքի կհանվի Հարավային Կորեայի տարածքում 499 400 վոն արժողությամբ (մոտ 490 դոլար), հաղորդում է Vesti.ru-ն: