Sony ճապոնական ընկերությունը 8 տարվա մեջ առաջին անգամ վաճառքի ծավալներով առաջ անցավ իր գլխավոր մրցակից՝ Nintendo-ից: 

Նախորդ ֆինանսական տարվա արդյունքում Sony ընկերությունը վաճառեց 18.7 մլն. կունսուլ, այն դեպքում, երբ Nintendo-ի մոտ այդ ցուցանիշը կազմում է 16.3 մլն: 

Այս տվյալները հրապարակվել են Nikkei բիզնես նորությունների պորտալում: 

Sony PlayStation 4 կոնսուլը ճանաչվել է ամենալավ վաճառվողը, իսկ Nintendo-ի այս տարվա նորույթը՝ Wii U, վաճառվել է շատ ավելի վատ: 

Ինչպես սպասվում է Sony, Nintendo և նրանց գլխավոր մրցակից Microsoft ընկերությունները այս շաբաթ իրենց նոր արտադրանքը կներկայացնեն Electronic Entertainment Expo (E3) վիդեոխաղերի ցուցահանդեսում: