Samsung ընկերությունը Միլանում «Խելացի» հեծանվի կոնցեպտ է ներկայացրել, որն աշխատում է ընկերության արտադրության սմարթֆոնի հետ: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:

Սմարթ-հեծանվին միացված բջջային սարքն օգտագործողին հնարավորություն է տալիս ղեկավարել փախադրամիջոցի գործառույթները:

Արտադրողները հեծանվին Wi-Fi և Bluetooth որսալու, ինչպես նաև՝ թվային ֆոտոխցիկ և լազերային պրոյեկտորներ ունենալու հնարավորություն են տվել: