Անգլիայի հյուսիսում՝ Մանչեստերի շրջակայքում փողոցում բռնաբարել են 90-ամյա կնոջը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Ռոչդեյլ քաղաքի ոստիկանությունը հայտնում է առավոտյան՝ տեղեկան ժամանակով ժամը 6-ի շրջանում, հարձակվողը փակել է կնոջ բերանը, հեռացրել նրան փողոցից և բռնաբարել նրան:
Կինը կորցրել է գիտակցությունը և արթնացել փողոցում: Այնուհետև մի կերպ հասնելով մոտակայքում գտնվող մսագործի մոտ հայտնել է հանցագործության մասին:
Ոստիկանությունը նաև հայտնում է, որ հարցակվողը սպիտակամորթ է եղել:


