Սան-Ֆրանցիսկոյի իշխանությունները հաստատել են $76 մլն.-ի ծրագիրը, որը նախատեսում է «Ոսկե դարպասներ» (Golden Gate) անվանվամբ հայտնի կամուրջի պաշտպանական կառույցների շինարարություն:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ կամուրջի երկայնքով կկառուցվի չժանգոտվող նյութից պատրաստված ցանց, որը նախատեսված է այս կամուրջից իրականացված ինքնասպանությունների թվի կրճատման համար:
Կամուրջի կառուցումից ի վեր՝ 1937թ.ից, դրանից ցած են նետվել ավելի քան 1400 մարդ: Շինարարների խոսքերով ցանցը բավականին մեծ չափեր կունենա, սակայն կամրջի արտաքիին տեսքը չի խաթարի: