Ամերիկյան Google ընկերությունն այսօր հայտարարել է, որ բազմամիլիոնանոց գործարքի շրջանակներում ձեռք է բերել Songza երաժշտական ծառայությունը, որը գործարկվում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում բնակվող օգտատերերի համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հղվելով The New York Post-ին, ծառայության համար տեխնոլոգիական հսկան վճարել է 15 մլն դոլար։
Songza-ի ձեռքբերումը հնարավորություն կտա Google-ին ստեղծել երգերի հավաքածուներ (playlist), որոնք կհամապատասխանեն կոնկրետ օգտատիրոջ նախասիրություններին։ Բացի այդ, հնարավոր կլինի երգերի հավաքածուն կազմել օրվա կոնկրետ ժամի կամ զբաղմունքի համար։ Աղբյուրը հավելում է, որ երգերի հավաքածուները կարելի է հարմարեցնել անգամ եղանակին։
Հայտնի է, որ 2011թթ. գործարկված ծառայությունն ունի 5.5 մլն օգտատեր։