LG ընկերությունը գաղտնազերծել է իր արտադրության 18 դյույմանոց ճկուն, թափանցիկ էկրանը, որը կարող է պտտեցվել 3 սմ տրամագծով գլանակի:

Այս հայտնագործությունը մասնագետները մեկնաբանում են որպես հույժ անհրաժեշտ, քանի, որ ժամանակակից հեռուստացույցները բավականին մեծ տեղ են գրավում, իսկ այս մեկը չկիրառելու պարագայում կարող է հավաքված լինել պրոեկտորի էկրանի նման, գրում է The Telegraph-ը:

էկրանը 1,200 x 810 պիկսել է և շարքից դուրս չի գալիս, նույնիսկ երբ խիտ է հավաքված լինում:

LG-ի մասնագետները պնդում են, որ 60 դյույմանոց Ultra HD հավաքովի հեռուստացույցը կներկայացվի և կարտադրվի մինչև 2017 թվականը: