Այն, որ շարժական գովազդը` գովազդ հասարակական տրանսպորտի վրա, դարձել է 3D-art-ի լավագույն դրսևորման վայրերից մեկը, վաղուց արդեն ակնհայտ է: Դրան նպաստում է նախ այն հանգամանքը, որ գովազդային մակերեսը մեծ է, կրեատիվ մտքի թռիչքը` անսահման: Տեսողական պատրանքներով այսօր ավելի մեծ ուշադրություն կարելի է գրավել, քան արտաքին գովազդում կիրառվող ցանկացած այլ միջոցով: Այս հանգամանքն արդեն ողջ աշխարհում է գնահատվում: Ներկայացնում ենք հասարակական տրանսպորտի վրա երբևէ հայտնված լավագույն գովազդային աշխատանքները: Ուզո՞ւմ եք լինել քաղաքի ուշադրության կենտրոնում, ուրեմն` տարբերվեք: