Այս գիշեր և հուլիսի 30-ին ամենուրեք կդիտվի առանց էական տեղումների եղանակ, միայն ցերեկը կենտրոնական հատվածում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, քամի 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստճան: Օդի ջերմաստիճանի տատանումները խիստ բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Հետևեք ձեր առողջությանը: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: