Օգոստոսի 4-ին օրվա մեծ մասը կդիտվի պարզ եղանակ, կեսօրից հետո շրջանների մեծ մասում կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում 18-20/վրկ, հնարավոր է ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: