Այս գիշեր և օգոստոսի 6-ին հյուսիսային կեսում կդիտվի ամպոտ եղանակ, տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում 18-20/վրկ, հնարավոր է ամպրոպ: Օդի ջերմաստիճանն առայժմ անփոփոխ, առաջիկա օրերին կբարձրանա: Սյունիքում և Արցախում կդիտվի առանց տեղումների եղանակ: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: