Ֆիլիպինների իշխանությունները տարհանել են Մայոն հրաբխի մերձակա գյուղերի բնակչությանը, դրա հնարավոր ժայթքման պատճառով: «Reuters» գործակալության տվյալներով արդեն իսկ տարհանվել է 12 հազար մարդ: 

Ավելի վաղ հրաբխի մոտակայքում ֆիքսվել են մի քանի ստորերկրյա ցնցումներ և դիտարկվել է քարթափում, ինչը և վկայում է մոտակա ժայթքման մասին: 

Հրաբխագետները զգուշացնում են, որ այս ժայթքումը կարող է շատ վտանգավոր լինել և այն տեղի կունենա մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում: Հրաբուխը գտնվում է Լուսոն կղզում: