Հայաստանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Հրանտ անունով փղին վիրահատելու են սեպտեմբերի 18-ին: Հատուկ Հրանտի համար վրաստան է ժամանաել աշխարհահռչակ ատամնաբուժ Փիթեր Կորտեսը: Բանն այն է, որ Հրանտ անունով փիղը կոտրել է իր ժանիքները ծնոտի ոսկորից:
«Ինչպես բնության մեջ, այնպես էլ կենդանաբանական այգում պատահում է, որ փղերը կոտրում են իրենց ժանիքները: Հրանտի մոտ հենց այդ խնդիրն է: Ասիական փղերի որձերի մոտ շատ հաճախ ժանիքներ անգամ չեն էլ աճում, այնպես որ դրանց բացակայությունը չի խանգարում նրանց հետագա կյանքին: Բայց Հրանտի ժանիքները կոտրվել են ծնոտի ոսկորին այնքան մոտ, որ բորբոքում չսկսվելու համար անհրաժեշտ է անընդհատ լվանալ կոտրվածքի մասը»,- Թբիլիսիի կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ է ասված:
Փղին երկար ժամանակ այդպես թողնել չի կարելի, քանի որ օրգանիզմում բորբոքային մասի առկայությունը կարող է կենդանուն մահվան հանգեցնել: Այդ պատճառով որոշվել է վիրահատություն անել և հեռացնել Հրանտի կոտրված ժանիքները:
Այս տարի հունիս ամսին Հրանտը տեղափոխվել է Թբիլիսի: Դրանից առաջ Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիները որոշել էին փոխանակել փղերին՝ «վրացուհի» Մալկե անունով փղին անհրաժեշտ էր «ամուսին»: Իսկ Մալկեյի որդին՝ 6 ամյա Բունկան, տեղափոխվել է Երևան Հրանտի փոխարեն: