Որպես ջեռուցման միջոց փայտը մեր կենցաղի անբաժանելի մաս է կազմում: Դա է վկայում այն փաստը, որ «Կապանի անտառտնտեսությանը» հատկացված ծառերի հատման տեղում աշխատանքներն արդեն ավարտվում են: «Կապանի Անտառտնտեսության» պետ Գարիկ Միրզոյանի խոսքով, ընթացիկ տարվա օգոստոեսի 1-ից վառելափայտը կրկին թանկացել է՝ 1խմ-ի արժեքը 7560-ի փոխարեն դարձել է 9720 դրամ:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Կապանում արձանագրվել է ապօրինի ծառահատման 16 դեպք: Նախորդ տարիների համեմատությամբ աճել է նաև հրդեհների քանակը:
Մանրամասները՝ տեսանյութում: