ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.09.2014 թ. թիվ 977-Ա որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Այն մեկնարկելու է ս.թ հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում: