2006 թվականից Հայստանում գործում է հուղարկավորությունների կազմակերպման, դիահերձարանների և գերեզմանատների շահագործման օրենքը, որը բազմաթիվ բանավեճերի առիթ է հանդիսացել և շարունակում է հանդիսանալ, քանի որ մենք՝ քրիստոնյա լինելով հանդերձ, այդքան էլ կողմ չենք կարող լինել նման կառույցների առկայությանը մեր երկրում:
«Հայաստանում իրոք անհարժեշտ է դիակիզարան, և ոչ դիակիզարաններ»,- լրագրողների հետ հանդիպմանը թեմայի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:
Yerevannews-ի այն հարցին, թե այսօր որքան է դիակիզարանի խիստ անհրաժեշտությունը՝ կապված սովորական հուղարկավորության ժամանակ հնարավոր վիրուսների տարածման հետ, Ա. Պետիկյանը նշեց, որ առօրյա պայմաններում հողին հանձնելը լիովին անվտանգ է Հայաստանում:
«Խնդիրը դա չէ, որ հողին հանձնելը վտանգավոր է: Խնդիրը մեր երկրում ապրող փոքրամասնությունների իրավունքներն են: Եկրորդը արտակարգ իրավիճակներն են, որոնց դեպքում՝ կապված բնակիչների սանիտարահիգիենիկ անվտանգության հետ, խիստ անհրաժեշտ կլինեն դիահրկիզարանները»,- ասաց Ա. Պետիկյանը՝ հավելեվ, որ մեր երկրում այսօր գոյություն ունեն համապատասխան առողջապահական, քաղաքաշինական, բնապահպանական և այլ նորմատիվներ, որոնք կանոնակարգում են մեզ մոտ ընդունված հուղարկավորության ձևը, և, եթե լինում են ծանր ու վտանգավոր վիրուսից մահացած դիակներ, նրանց հուղարկավորում են հատուկ ձևով: Մասնագետը նշեց, որ մահացածների հուղարկավորության հետևանքով վարակի տարածում չենք ունեցել: Ա. Պետիկյանն այս պահին դիակիզարանի անհրաժեշտությունը հիմնականում հիմնավորում է այն փաստով, որ մեր երկրում բնակվում են այլ դավանաքի ներկայացուցիչներ: