Վերջին շրջանում Հայաստանում ու հատկապես Շիրակի մարզում ակտիվացել են գայլերի հարձակումներ: Չնայած այն իրողությանը, որ վերջին տարիներին մեծ գումարներ են ուղղվել ու հավատիացրել են որ խնդիրը այդպիսով կլուծվի, սակայն այպես էլ չի լուծվել ու ավելին ավելի է խորացել:
«Մարդիկ դեռ շարունակում են լուրջ վնասներ կրել, նրանք վարկով գումարներ են վերցնում, կենդանիներ գնում, արդյունքում սոցիալակն լուրջ բախման առաջ են կանգնում»,-անդրադառնալով վերջին շրջանում գայլերի ակտիվացման դեպքերին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Բնապահպանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց որոշակի գումար տրամադրել որսորդության համար, և 2011-2012 թվականներին 400 գլխաքանակ գայլ ոչնչացվեց, բայց նախկին բնապահպանության նախարարը կասեցրել է այդ որոշումը: Այժմ կրկին ՀՀ Կառավարության որոշման համաձայն խրախուսվում է գայլերի որսը և տրամադրվել 20 մլն դրամ այդ ծրագրին:
Բնապահպանը նկատում է, որ 2013 թվականին այսպիսի մասսայական ոչնչացում չէր գնում, ինչպես հիմա: 2014 թվականին ՀՀ նախագահին, վարչապետին, բնապնանախարարությանը ուղղված բոլոր նամակները անպատասխան են մնացել:
«Մենք նորից մի նամակ ենք, որի մեջ առաջարկում ենք անհապաղ կասեցնել այս իրավիճակը Հայաստանում»,- նշեց Ս. Ադամյանը՝ հավելելով, որ առաջարկել են անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը, իրականացնել լուրջ գիտական աշխատանքներ, որոնք կբացահայտեն գայլերի պոպուլացիայի խնդիրմները Հայաստանում: Առաջարկությունների մեջ բնապահպանները պահանջում են նաև որսորդական շրջանում գայլերի որսի չափավոր թուլյտվություն տալ, գյուղերում ծրագրեր իրականացնել, որոնք կպաշտպանեն անասնագոմերը գայլերի հարձակումներից:
Բնապահպանը նշեց մի դեպք, որ մեր երկրի խնդրով անհանգստանում են նույնիսկ ուրիշները:
«Ինձ զանգահարել են BBC-ի թղթակիցը, ասելով, որ իրենց միջոցով «մեսիջ» ուղարկեմ մեր կառավարությանը ու խնդրեմ, որ իրենք դադարեցնեն գայլերի դեմ պայքարի այս ձևը»,- ասաց նա: