Կարմիր խաչի միջազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի 8-ին: Օրն ընտրվել է ի պատիվ շվեյցարացի գործարար և հասարակական գործիչ Ժան Անրի Դյունանի, ով ծնվել է հենց այս օրը: 19-րդ դարի կեսին հենց նրա նախաձեռնությամբ սկսեցին ձևավորվել կամավորների խմբեր, որոնք օգնություն էին տրամադրում պատերազմի դաշտում վիրավորվածներին: Իսկ 1863թ. կրկին նրա նախաձեռնությամբ հրավիրվեց կոնֆերանս, որը սկզիբ դրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը: «Կարմիր խաչ» անունը պաշտոնապես հաստատվել է ՀԱԱԳ-ի 13-րդ կոնֆերանսում, որի ժամանակ էլ ընդունվել է կանոնադրությունը:
Կարմիր խաչի 25-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը կայացել է 1986թ., վերջնականապես հաստատվեց կազմակերպության նոր անունը՝ «Կարմիր խաչի և կարմիր կիսալուսնի միջազգային շարժում»: Վերջինիս հիմնական առաքելությունն է օգնություն տրամադրել զինված բախումների, տարերային աղետների արդյունքում վիրավորվածներին: Գործունեության հիմնական սկզբունքներն են մարդասիրությունը, անաչառությունը, կամավորությունը, միասնականությունը և համակողմանիությունը: