Բոլոր մարդիկ ունեն տարբեր նախասիրություններ, դրանք արտահայտվում են նաև ուտեստներում: Օրինակ, թե ինչ չափաբաժնով են աղ օգտագործում: Կան շատ աղ օգտագործող անձիք, ովքեր մինչ ուտեստը ճաշակելը արդեն աղ են ավելացնում:

Մի քանի առաջարկություններ.

Այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են՝ ապուրները, ձիթապտուղը, պետք է պարունակեն բավականին քիչ աղ: Եթե դուք ուտեստը փորձեք տաք-տաք, ապա դա կարող է թվալ ավելի քիչ աղի, քան այն իրականում կա:

Եթե դուք պատրաստել եք աղցան, ապա անհրաժեշտություն կա աղ ավեցալնելու՝ ըստ անհրաժեշտության: Իսկ եթե աղցանին ավելացնում եք նաև աղի սոուս կամ մայոնեզ, ապա անհրաժեշտ է լրացուցիչ չափով աղ ավելացնել:

Եթե դուք եփել եք ապուր, ապա բավական է միայն ավելացնել արգանակ, եթե համտեսելուց հետո անհրաժեշտ է կրկին աղ ավելացնել, ապա քիչ չափաբաժնով ավելացրեք:
Ցանկացած սնունդ, որը եփում եք արգանակով կամ ջրով, անմիջապես հետո փորձեք համը, քանի որ հեղուկները աղը կլանելու հատկություն ունեն: Օրինակ՝ մակարոնեղեն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 լիտր ջրին ավելացնել 1 թեյի գդալ աղ:

Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am