Ավստրալուհի Ջենիս Լորրեյնը  73 տարեկան է, սակայն իր տարիքի համեմատ հրաշալի տեսք ունի:Կինն ակտիվորեն սպորտով է զբաղվում և նույնիսկ հաջողությամբ մասնակցում է բոդիբիլդինգի մրցույթների:

Ջենիսը սկսել է լրջորեն զբաղվել կուլտուրիզմով բավականին պատկառելի տարիքում: Մինչև 55 տարեկանը նա որպես հոգեբան է աշխատել: Թոշակի անցնելուն պես նրան նոր նպատակներ էին հարկավոր՝ կյանքի իմաստը չկորցնելու համար:

Կինն այնքան է տարվել իր նոր հոբբիով, որ արդեն 15 ամիս անց նա մասնակցել է իր համար առաջին բոդիբիլդինգի մրցույթին: Հիմա արդեն Ջենիսը կարող է հպարտանալ իր ազգային և միջազգային մրցանակներով:

Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ հիանալի է: Նա ապրում է իր սիրած տղամարդու հետ՝ Դևիդ Կենդելլի, ով ընդամենը 49 տարեկան է:

Մնում է միայն հիանալ այս կնոջով, ով մարտահրավեր է նետել ծերությանը: