Քաղաքացի Ս. Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և նշել, որ Royal-ի արտադրության խավիարը բորբոսնած է, սակայն ժամկետի մեջ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համագործակցության կոչ է անում, բայց պարզվում է, որ նման հրապարակումները գործողությունների համար հիմք չեն և պարտադիր պետք է նաև ահազանգել: Համագործակցության կոչեն անում, բայց մինչ օրս այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայց ներկրումն արգելեց ավելի ուշ, քան Ադրբեջանը: Ինչպե՞ս ստացվեց, որ չնայած հրամանով արգելքը չի տարածվում մինչև ապրիլի 23-ը Թուրքիայից արտահանված մթերքի վրա (այսինքն տարածվում է ապրիլի 23-ից հետո արտահանված բոլոր մթերքների վրա), սակայն մայիսի 6-ին Հայաստան Թուրքիայից թռչուն է ներմուծվում՝ Ադրբեջանն արգելում է 5-ին, մենք 7-ին, արդյո՞ք սա միտումնավոր չի արվել, կոռուպցիոն պայմանավորվածություններից ելնելով: Եթե այդքան հեշտ է տարբերակել կենդանին հիվանդ է, թե առողջ, և առանց խնդիրներ ունենալու կարելի է ներկրում իրականացնել, ո՞րն էր անհրաժեշտությունն արգելք սահմանելու:
Հատկանշական է, որ նույն գրառման մեկնաբանություններում որևէ օգտատեր խորհուրդ չի տալիս զանգել ՍԱՊԾ: Խուրհուրդ չի տալիս, քանզի գիտի, որ ոչինչ էլ չեն անելու:
ՍԱՊԾ-ում չեն գիտակցում, որպեսզի քաղաքացիներն իրենց ահազանգեն, պետք է նախ տեսնեն, որ կա գործող կառույց, իսկ մենք տեսնում ենք, որ նրանք ավելի շատ սիրում են անիմաստ խոսել և սուրճ խմելով փող աշխատաել: Իսկ թե որ հերթական թունավորումը կգրանցվի մանկապարտեզում կամ որևէ մեկի բնակարանում, նրանց չի հետաքրքրում:
Էդգար Խաչատրյան