Քաղաքապետարանի ավելորդ ծախսերի, կազմակերպվող միջոցառումների և դուրս գրվող հսկայական գումարների  հետ կապված իր մտահոգությամբ YerevanNews.am-ի հետ կիսվեց Անահիտ Բախշյանը.
«Երևանում մեր դրոշների համար նախորդ տարի տրամադրվեց 97 միլիոն, այս տարի թիվը նվազեց, բայց միևնույն է թափանցիկ չէ: Իմ նամակին պատասխանեցին, որ նախկին դրոշներն այրվում են, բայց ես մոխիրից ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե քանի դրոշ է այրվել:
Անիմաստ, անվերահսկելի, ոչ թափանցիկ ծախսեր շատ ենք ունենում, այո՛: Եվ պատահական չէ, որ վերջերս տնտեսական մրցակցության հանձնաժողովը ներկայացրեց այդ հաշվետվությունը:

Ինչքա՞ն ծրագրեր են իրակացվում Երևան քաղաքում, բայց մրցույթ չկա: Կոնկրետ 5 ծրագիր կա. մեկը՝ փողոցների ասֆալտապատում ու վերանորոգում, մեկը՝ հիմնանորոգում, մեկը՝ փողոցների եզրաքարերի նորոգում ու վերանորոգում, մյուսը՝ պաշտպանության ապահովում և այլն: Այդ փողկապակցված ծրագրերի համար 10 միլիարդ դրամից ավելի գումար է տրամադրվում: Ես որպես Երևանի քաղաքացի ունեմ կասկած. նույն փողոցը կարող է 2 ծրագրով փող տանի, իսկ ես դա չեմ իմանա»- եզրափակեց Անահիտ Բախշյանը: