Ծնվել է 1971թ. մայիսի 25-ին ԽՍՀՄ ժողովրդական արիտիստուհի Ալլա Պուգաչովայի և կրկեսի արտիստ և ռեժիսոր Միկոլաս Օրբակասի ընտանիքում:
Հանրաճանաչությունը Օրբակայտեի դուռը թակեց այն ժամանակ, երբ վերջինս նկարահանվեց «Խրտվիլակը» ֆիլմում 1983թ.: Դրանից հետո նա բազմիցս հանդես է եկել տարբեր դերերով կինոաշխարհում և արդյունքում 1995թ. ընդունվել է Թատերական արվեստի ռուսական ակադեմիայի թատերական ֆակուլտետ:
1992թ. սկսում է Քրիստինայի՝ որպես մեներգչուհու կարիերան: Մեկը մյուսի հետևից նա ձայնագրում է նոր երգեր, և լույս են տեսնում նրա երաժշտական ալբոմները:
Այժմ Օրբակայտեն հաջողակ երգչոհի է, դերասանուհի և երեք երեխաների մայր: