ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
Այս մասին հայտնում է նախարարության կայքը։
Անդրադառնալով գազալցակայանների ստուգումներին ու վերահսկողությանը՝ նախարարը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին ստուգումներն իրականացնել խստացված ռեժիմով, խախտումների դեպքում դիմել համապատասխան միջոցների:
Հիշեցնենք նաև, որ 2015 թվականի մայիսի 30-ին` ժամը 23.45-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 8/10 հասցեում գործող և «Դրայվ -2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել է գազաբալոնը, որի հետևանքով նույն ընկերության պահակ, 55-ամյա Գ. Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:


