Երեխաներն աշխարհ են գալիս երջանիկ և բարեկեցիկ կյանքով ապրելու համար, որտեղ չկա տեղ բռնության և, առավել ևս, ագրեսիայի համար: Նրանցից յուրաքանչյուրի համար ուղենշված է մի ճանապարհ՝ լի հաջողություններով, վայրէջքներով, բացահայտումներով և հաղթանակներով: Սակայն, դժբախտաբար, լինում են դեպքեր, երբ մեծահասակները սանձազերծում են պատերազմներ, բաժանում տարածքներ և արդյունքում, առաջին հերթին, զոհ են դառնում երեխաները, ովքեր հասարակության ամենախոցելի շերտն են: Հունիսի 4-ը «Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր» է հռչակվել Բեյրութում երեխաների զանգվածային մահվան դեպքերից հետո, որտեղ իսրայելական ավիացիայի հարձակումներից հետո զոհվեց 60 խաղաղ բնակիչ: Այս իրադարձություններից հետո ՄԱԿ-ի Ասամբլեայի արտահերթ նիստը որոշում ընդունեց հատուկ օր նշանակել ի հիշատակ այն երեխաների, ովքեր դարձել են ագրեսիայի զոհ: Այս տխուր օրը նշվում է ողջ միջազգային հանրության կողմից, քանի որ մեր օրերում էլ, չնայած քաղաքակրթության զարգացման բարձր մակարդակին, երեխաները շարունակում են լինել մեծերի սանձազերծած կոնֆլիկտների զոհերը:
Ինչպես նշում են առաջադեմ գաղափարների հետևորդները, հունիսի 4-ը պետք է որպես ահեղ զանգ պարբերաբար հիշեցնի դաժանություն սերմանող չափահասներին, որ փոքրիկները ևս իրավունք ունեն մեծանալու և դառնալու չափահասներ: