Օրեր առաջ անդրադարձ էինք կատարել «6-րդ զգայարան» հաղորդմանը, որտեղ ամեն օր փորձում են խայտառակել որևէ հանրահայտ մարդու` աղավաղելով հայի դիմագիծը:

Այն, որ այս շոուն իսկապես հետաքրքիր է ու մեծաքանակ լսարան է հավաքում, դա չեմ ժխտի, բայց այն, որ այս հաղորդումը վեր է ածվել խայտառակության, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ անհերքելի է: Բայց կա մի սարսափելի բան. մարդկանց հեռացնում են Աստծուց:

Ցավալիորեն այս անգամ էլ հաղորդումն իր կեղտոտ ձեռքերը հասցրեց հայտնի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին: Այլ է վրդովմունքդ, երբ խոսքը գնում է մեր շատ սիրելի հաղորդավարուհու մասին, մեկ այլ է, երբ ձեռքերը հասցնում են ընտանիք ունեցող հայ կնոջ կերպարին՝ այդպիսով նաև կարծիք ձևավորելով բազմաթիվ հեռուստադիտողների մոտ, որոնց աչքերը հեշտ է փակել հնչեցրած մի քանի «ճշմարտություններով»: Ինչ է սա՞, փորձու՞մ են ընտանիք քանդել, հայ երեխաների մայրիկի՞ են վարկաբեկում՝ ընդամենն անոնսով տպավորություն թողնելով:

Դեռևս եթերում անոնսն է, բայց անգամ անոնսով կարծիք են ձևավորել մարդկանց մոտ:

Անհարմար է, չի կարելի հանուն վարկանիշի վարկաբեկել մերը՝ ուրախացնելով թշնամուն:

Կրկնում եմ. մեղավոր չեն այնտեղ նստած մասնագետները, նրանք իրենց գործն են անում, այլ բան է, թե ինչ է ուզում հաղորդման ֆորմատը: Նույն մասնակից- մասնագետների օգնությամբ կարելի էր ստանալ այլ ու ավելի հետաքրքիր արդյունք, ոչ թե հերթական բամբասանքների համար պարարտ հող նախապատրաստող ինչ- որ բան: