Համաշխարհային հռչակ վայելող հագուստի իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին ծնվել է 1934թ. հուլիսի 1-ին:
Հագուստի իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին դպրոցն ավարտելուց հետո որոշում է դառնալ բժիշկ և ընդունվում է Բոլոնյայի հեղինակավոր համալսարանը: Սակայն երկու տարի անց, հասկանալով, որ դա իրենը չէ, վերցնում է փաստաթղթերը և թողնում համալսարանը:
Արմանին որոշ ժամանակ աշխատում էր որպես օգնական Միլանի խոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ «Ռինասցենտեում», որից հետո սկսում է զբաղվել ցուցափեղկերի ձևավորմամբ, հագուստի վաճառքով: 1961թ. նա դառնում է իր հայրենակից Նինո Չերնուտիի օգնականը: Շուրջ վեց տարի աշխատելով վերջինիս ընկերությունում, որը զբաղվում էր տղամարդկանց հագուստի դիզայնով՝ նա ծանոթանում է հագուստի պատրաստման բոլոր առանձնահատկություններին:
Այնուհետև որպես ոճաբան աշխատում է Էմանուել Ունգարոյի և Էրմենեջիլդո Զեյնայի մոտ: 1974թ. աշխարհն առաջին անգամ տեսավ Արմանիի առաջին հավաքածուն, որի ցուցադրությունը բավականին հաջող ընթացք և ավարտ ունեցավ:
Դեպի փառք ու հաջողություն տանող ճանապարհը սկսվեց 1975թ., երբ Ջորջիո Արմանին ՍԵրջիո Գալեոտտի հետ միասին Իտալիայում գրանցում է «Արմանի» ընկերությունը: Այսօր վերջինս հանդիսանում է աշխարհում նորաձևության առաջատար օրենսդիրներից մեկը:
Հոլիվուդի բազմաթիվ աստղեր այս բրենդի երկրպագուն են և հետևորդը:
2002թ. Ջորջիո Արմանին նշանակվեց ՄԱԿ-ի կոմիտեի հայ փախստականների հարցերով բարի կամքի դեսպան: