Ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն հուլիսի 6-ին նշում է ծննդյան 69-ամյակը: Նկարահանվել է բազմաթիվ մարտաֆիլմերում, այդ թվում նաև «Ռեմբո» և «Ռոկի» ֆիլմերի սերիաներում:
Դերասանական կարիերան սկսել է պոռնոֆիլմերում նկարահանվելով, ինչը հետագայում պատճառաբանել է աղքատությամբ և կարիքով: Հռչակն ու հսկայական գումարները նրա դուռը թակեցին «Ռոկի» ֆիլմի էկրաններին հայտնվելուց հետո, որի սցենարը վերջինս գրել է ընդամենը 20 րոպեում, ինչին նրան ոգեշնչել է Մուհամեդ Ալիի և Չակ Վեպների մարտը: Դրանից հետո սկսնակ դերասանը վաճառում էր սցենարները միայն մեկ պայմանով, որ գլխավոր դերը մարմնավորելու է ինքը, և դա դարձավ նրա հաղթաթուղթը: Ֆիլմը նոմինացվել է «Օսկար»-ի 10 անվանակարգերում և ստացել է 3-ը՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ռեժիսոր»:
2010թ. նա գրեց «Անզուսպները» ֆիլմի սցենարը, որը միավորեց միանգամից մի քանի համաշխարհային աստղերի: