Ադի Դորիս անունով 101-ամյա այս բրիտանացի կինը ունի հիանալի ֆիզիկական տվյալներ։ Այս տարի ևս, նա առանց երկմտելու մասնակցեց «Bortsmoot»-ի «Առագաստի աշտարակ» լեռնագնացների մարզումներին՝ լինելով նրանցից ամենատարեցը։

Ոչ տեղումները, ոչ սառը կլիման չկարողացան արգելել նրան մասնակցելու մարզմանը։

Ընդհակառակը, նա ժպիտով մեկնաբանեց. «Ոչ մի անգամ չսարսափեցի, շատ հանդարտ էի։ Շատ դժվար, բայց հաճելի էր այս տարվա մագլցումը: Ճիշտ է, քամին երբեմն խանգարում էր և օրորում մարմինս, բայց արժեր մասնակցել»։