2015թ.-ի հունիս ամսին ճապոնական մեքենա արտադրող ընկերությունը ներկայացրեց թարմացված «Honda Accord 2016» մոդելը: Մեքենան ստացել է նոր մշակված, մոդեռն ինտերիեր տեսք և սարքավորումների ընդլայնված ցուցակ:
Նոր Հոնդան արտաքինից հագեցվել է նոր դիոդային օպտիկայով, ինչը իրականացվել է «Acura»-ի վերջին մոդելների ոճով: Ունի ռադիատորի նոր վանդակ, ձևափոխված անվածածկ ու շարժիչի ծածկ: Ձևափոխվել են նաև ետևի լուսարձակները՝ հագենալով LED տեխնոլոգիայով:
«Honda Accord 2016»-ի ներսի կենտրոնական հատվածում տեղադրված է երկու էկրան, որոնք ապահովում են «Apple CarPlay և Android Auto» համակարգերը, ինչպես նաև ունեն բազմաթիվ այլ հնարավարություններ:
Այսուհետ մեքենան կարելի է հագեցնել նաև անվտանգության բազմազան միջոցներով, սակայն որոշակի հավելյալ գումարի շնորհիվ: