Այս հյութը օգտագործելով կունենաք առողջ մարմին, կնվազի մարմնում ճարպերի և խոլեստերինի չափսը, ինչպես նաև կմաքրվի մարմինը թույներից։

Անհրաժեշտ է միայն 2 միջին չափսի խնձոր, դարչինի 2 փայտիկ և մեկ լիտր ջուր։

Ապակյա շշում մանրված խնձորների վրա ավելացնել դարչինի փայտիկները և մեկ լիտր ջուրը։ Փակել շշի բերանը և դնել սառնարանում։ Մեկ օր հետո օգտագործել այն ծարավը հագեցնելու համար։ 3 օր անց անհրաժեշտ է պատրաստել թարմ զանգված:

Մեկ շաբաթից կնկատեք փոփոխությունը ձեր մարմնում։