Հայաստանում 2015թ.-ի հունվար-հունիս ամիսներին հանքարդյունաբերության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 34% աճ: Այս մասին EcoNews.am-ը (Էկոնյուզ) զրուցեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի հետ.

- Ոչ ոք Հայաստանում չի գնահատում հանքարդյունահանման արդյունքում ստացված տնտեսական, սոցիալական և այլ օգուտներն են մեծ, թե՞ այսպիսի հանքարդյունահանման իրական վնասները՝ էկոլոգիական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար: Ցավոք սրտի, Հայաստանում ոչ մեկը չի ուսումնասիրել և չի էլ ցանկանում կատարել, որովհետև այսպիսի լուրջ գիտական և մասսայական գնահատում կատարելու արդյունքում շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն, իրականություն կբացահայտվի, որը ձեռնտու չի բացահայտել:

Օրինակ բերեմ, որ պարզ լինի. այժմ ուզում են մասսայականորեն ծավալեն հանքաարդյունահանումը տարբեր տեսակի փոքր հանքերում, հանքաերևակայումներում, որոնք շահագործելու տնտեսական հիմքեր ընդհանրապես չունեն, բայց քանի որ մեր օրենքները թույլատրում են, դրանք այնպես են կառուցված, որ հնարավոր է, բոլորը ուզում են անպայման շահագործել:

Եթե հաշվարկենք, թե այդ փոքր հանքավայրը, օրինակ՝ Սյունիքի մարզի գյուղերից մեկում մի ինչ-որ հանքավայր, որը ստացել է շահագործման իրավունք անցած տարի, ուզում են շահագործեն: Դա ընդհամենը 15-20 կամ 30 աշխատատեղի մասին է խոսքը ու մոտավորապես 5-7 տարվա պատմություն կարող է ունենալ: Ընդամենը այդ արդյունքի համար...էլ չեմ ասում, որ իր բերած տնտեսական օգուտը այնքան չնչին է, որ ուղղակի չի երևա Հայաստանի ընդհանուր ՀՆԱ-ի մեջ: Բայց մենք դրա համար փորձում ենք աղտոտել, աղտոտման վտանգի տակ դնել Մեղրի գետի ակունքները:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: