Ոչ ոք Հայաստանում չի գնահատում հանքարդյունահանման արդյունքում ստացված տնտեսական, սոցիալական և այլ օգուտներն են մեծ, թե՞ այսպիսի հանքարդյունահանման իրական վնասները՝ էկոլոգիական, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար:

Այս մասին EcoNews.am-ի (Էկոնյուզ) հետ զրույցում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը:

- Բնապահպանության նախարարությունը, ըստ էության, լիազոր մարմին է, բայց ինքը չունի այդ լծակները, որոնք կարող են իրականում ազդել այդ ոլորտի վրա, որովհետև այդ ոլորտներին վերաբերվող հարցերը որոշում են շատ ավելի բարձր մակարդակով: Դրա համար Բնապահպանության նախարարությունը կամ նախարարը, ով ուզում է լինի, այդ ոլորտում չի կարող լուրջ փոփոխություններ մտցնել:

Ցանկություն կա ինչ-որ գործեր անելու, փորձեր արվում են, բայց, ըստ էության, համակարգային մոտեցումը պետք է փոխվի, գաղափարախոսությունը. «թե ինչ ենք ուզում»: Իհարկե նախարարությունը կարող է ինչ-որ բաներ անել, ինչ-որ էպիզոդիկ գործողություններ անել: Օրինակ՝ վերջին անգամ Ախթալայի գործարանը տուգանեց 5 մլն դրամով: Հարցը այն չէ, որ տուգանեց, հարցը այն է, որ ֆաբրիկան միևնույն է շարունակում է աղտոտել: Եթե դու տուգանելու ես, ինքը նորից աղտոտի, նորից վճարի, ի՞նչ է փոխվում բնակչի համար: Ենթադրենք 5 մլն դրամը մտավ բյուջե, դրանից ի՞նչ է փոխվելու, դրանից ոռոգման ջուրը չի՞ աղտոտվելու, կամ հարակից տարածքները չե՞ն աղտոտվելու: Այսինքն պետք է հասնել նրան, որ հնարավորինս աղտոտման աղբյուրները վերացվեն և դա վերահսկվի:

Այսինքն, Բնապահպանության նախարարությունը կիրառում է միայն տույժե՞րի լծակը:

- Այս պահին, միայն տուգանքների լծակն է կիրառում: Բնապահպանության նախարարությունը կարո՞ղ է դադարեցնել մի հսկա ֆաբրիկայի գործունեությունը, որովհետև նա խախտում է օրենքը:

Իրականում, լիցենզիայից զրկելու պարտավորությունը դրված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վրա: Բայց չեն անում, որովհետև էլի կրկնեմ դա այն մակարդակի որոշում է, որ դրանք ընդունվում են լրիվ ուրիշ տեղ, լրիվ ուրիշ մակարդակով են կատարվում: Մեզ մոտ ոչ թե հետևում օրենքին, այլ հետևում են, թե ով, ում հետ, ինչ հարաբերություններ, կապեր կամ այլ բաներ ունի, թե ինչ շղթաներով են կապված իրար հետ, դրանով է որոշվում հետագա գործողությունները: Բոլոր ոլորտներում է այսպես:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: