1896թ. օգոստոսի 27-ին Ռուսաստանի Տագանռոգ քաղաքում է ծնվել ԽՍՀՄ կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի Ֆաինե Ռանևսկայան: Իրական անունն է Ֆաինա Ֆելդման, իսկ բեմական կեղծանունն ընտրել է Անտոն Չեխովի պիեսի հերոսուհու պատվին:
Ավարտել է Տագանրոգի Մարինյան իգական գիմնազիան, հաճախել է դասերի մասնավոր թատերական ստուդիայում: Խաղացել է Կերչի, Ռոստով-նա-Դոնուի, Բաքվի, Սմոլենսկի, Ստալինգրադի, Մոսկվայի թատրոններում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հնչունավորել մուլտֆիլմեր:
Ֆաինա Գևորգիևնայի կենսագիրներից մեկը՝ Մատվեյ Գեյզերը գրում է. «Ամենապարադոքսայինը Ռանևսկայայի դերասանական ճակատագրի մեջ այն է, որ նա թատրոնում և կինոյում խաղացել է տասնյակ այնպիսի դերեր, որոնց մասին գրող-երկիծաբան Էմիլ Կրոտկին ասել է։ «Նրա անունը չէր իջնում ցուցապաստառներից, որտեղ նա անփոփոխ ներառված էր «և ուրիշներ» ցուցակում։ Չնայած փոքր, երբեմն էլ էպիզոդիկ դերերին, ռեժիսորներն ու հանդիսատեսը նրան նկատեց ֆիլմում։
60 տարվա դերասանական կարիերայի արդյունքը եղավ տասնյակ դերեր բեմում, և մոտ երեսունը ֆիլմերում։ Դերասանական գործունեության համար դերասանուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչմանը (1961) և երեք Ստալինյան մրցանակների (1949, 1951 - կրկնակի)։ Ֆաինա Գեորգիևնան մահացել է 1984 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայի Կունցևյան հիվանդանոցում, ինֆարկտ և թոքաբորբ տանելուց հետո։ Դերասանուհու համար հարազատ Տագանրոգում հուշարձան է կանգնեցվել, նրա անունով է անվանվել փողոցներից մեկը, իսկ այն տունը, որտեղ ապրել է Ռանևսկայան կա հուշատախտակ։ 1992 թվականին, Բրիտանական «Ով, ով է» հանրագիտարանը Ֆաինա Գեորգիևնային ընգրկել է 20-րդ դարի տասը ամենանշանավոր դերասանուհիների ցանկում: