Մենք ապրում ենք տեխնիկական բուռն առաջընթացի ժամանակներում: Դեռ 25 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, թե ինչ է համակարգիչը, առավել ևս բջջային հեռախոսը, հատկապես այն, որ մի օր բոլորի գրպաններում կլինեն համակարգչի և հեռախոսի հիբրիդներ: Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինեն ապագայի «խելացի հեռախոսները», սակայն այսօր արդեն գիտնականները զարմացնում են ճկուն էկրաններով, որոնք շատ շուտով կդառնան նորաձև: