Բացի այն, որ սեպտեմբերի 1-ը գիտելիքի օր է, այն նաև առանձնահատուկ տոն է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են «Գիտելիքը ուժ է» կարգախոսով: Նրանց համար, ովքեր գիտակցում են գիտելիքի զորությունը և ձգտում յուրացնել վերջինիս հարուստ գանձարանի անթիվ ու անհամար գանձերը:
YerevanNews.am- ն իր սրտե շնորհավորում է բոլոր աշակերտներին, ուսանողներին, նրանց՝ գիտության արահետով առաջնորդող ուսուցիներին, դասախոսներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն մեր ապագա սերունդների կրթության ու դաստիարակաության առաքինի գործում:
Ամուր և հզոր պետության հիմնաքարն ազատ, գիտակից ու բանիմաց քաղաքացին է, ու հենց գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ: