Հայտնի ռուս երգչուհի Վերա Բրեժնևան ամուսնացել է կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի հետ: Այս մասին տեղեկանում ենք Обозреватель-ից: 

Ինչպես հայտնում է աղբյուրը, արարողությունը տեղի է ունեցել Իտալիայում: Զույգի ամուսնությունը գրանցել է Ֆորտե դեյ Մարմիի քաղաքապետ Ումբերտո Բուրատին: «Վիա գրա» խմբի նախկին անդամն ու հայտնի կոմպոզիտորը շքեղ միջոցառում չեն կազմակերպել, համեստ արարողությանը ներկա են եղել միայն մտերիմները:

Ամուսնության գրանցումից հետո նորապսակները հյուրերին հրավիրել են Paradiso al Mare հյուրանոցային համալիր։