Հայտնի ռուս երգչուհի Վերա Բրեժնևան ամուսնացել է կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի հետ: Այս մասին տեղեկանում ենք Обозреватель-ից:
Ինչպես հայտնում է աղբյուրը, արարողությունը տեղի է ունեցել Իտալիայում: Զույգի ամուսնությունը գրանցել է Ֆորտե դեյ Մարմիի քաղաքապետ Ումբերտո Բուրատին: «Վիա գրա» խմբի նախկին անդամն ու հայտնի կոմպոզիտորը շքեղ միջոցառում չեն կազմակերպել, համեստ արարողությանը ներկա են եղել միայն մտերիմները:
Ամուսնության գրանցումից հետո նորապսակները հյուրերին հրավիրել են Paradiso al Mare հյուրանոցային համալիր։
Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն ամուսնացել են (ֆոտո)
«Վիա գրա» խմբի նախկին անդամն ու հայտնի կոմպոզիտորը շքեղ միջոցառում չեն կազմակերպել, համեստ արարողությանը ներկա են եղել միայն մտերիմները:
