Սև էլեգանտ երկար զգեստը դուրս է ժամանակի սահմաններից։ Սև երեկոյան զգեստը ժամանակի ընթացքում դառնում է երկարաթև, լայն լանջաբացվածքով, ժանյակապատ կամ պարզապես մնում է սև երկար զգեստ, բայց իր արժեքը հենց սև զգեստ լինելու մեջ է։ Այս տարվա հավաքածուն առաջարկում է հնարավորինս պարզ մոդելներ, որոնք անկրկնելի գեղեցիկ են հենց իրենց պարզության պատճառով։
Սևի ու սպիտակի յուրօրինակ խաղի տեսքով այս մոդելները կոկտեյլային հագուստի համար են առաջարկված, ընտրելով այս մոդելները դուք կառանձնանաք բոլորից ձեր գործնական տեսքով։ Իհարկե առավել նպատակահարմար է գործնական երեկույթների ժամանակ հագնել այս տեսակ օրիգինալ զգեստ։
Կան կանայք, որոնք անգամ երեկույթի ժամանակ իրենց առավել հարմարավետ են զգում սպիտակ վերնաշապիկով և համապատասխանաբար սև կիսաշրջազգեստով կամ տաբատով։ Բայց փոքրիկ դետալներով, ասենք վարդ՝ վերնաշապիկին, կամ ապարանջանանման գոտին ու փոքրիկ պայուսակը լրիվ ստեղծում են ոճ և տրամադրություն երեկույթի համար։
Կրքոտ կարմիրը գրավում է և մատնում ձեր կոկետ տրամադրությունը, գայթակղելու ցանկությունը։ Աշխարհում ամենահայտնի դիզայներների գրեթե ոչ մի ցուցադրություն չի անցնում առանց կարմիր երեկոյան զգեստի։ Եվ դա պատահական չէ, քանի որ անհնար է պատկերացնել աշխարհը, առավել եվս կնոջը, առանց կարմիր գույնի տարատեսակ երանգների։ Փաստ է, որ կարմիր գույնը սազում է անխտիր յուրաքանչյուր կնոջ՝ պարզապես պետք է ճիշտ ընտրել երանգը և իհարկե ձևվածքը։
Տաք, լեցուն, ջերմ, նուրբ, փխրուն, այս երանգի և մոդելների մասին կարելի է թվարկել կանացիության բոլոր հոմանիշներով։ Եթե այդպիսին է ձեր տրամադրությունը, ապա․․․
Այս մոդելներից յուրաքանչյուրը արվեստի գործ է և հանդիասնում է դիզայներական ֆանտազիայի և ճաշակի վառ ապացույց։
Եվ վերջապես, եթե ուզում եք մի նոր բան ասել կամ ավելին, ապա ընտրեք այսպիսի մոդելներ։
Այս տարվա նորաձևության միտումներից է դասական սեքսուալությունը, որը արտացոլվում է երեկոյան այս գայթակղիչ զգեստներում։ Երեկոյի թագուհի տիտղոսը ձերն է, եթե դուք ներկայացել եք Պրոնավիասի ցանկացած երեկոյան զգեստով այս հավաքածուից։
Նյութի աղբյուրը՝ Long Cocktail Prom dresses 2016 from Pronovias