Բաղադրիչներ

մեղր – 150գր
ձու – 3 հատ
շաքարավազ – 100գր
կարագ – 100գր
ալյուր – 350 գր
սոդա – 1,5 թ/գդ
թթվասեր – 500 գր
խտացրած կաթ եփված – 1 տուփ

Պատրաստման եղանակ

Հարում ենք ձուն։
mexrov-tort-2
Ձվի վրա ավելացնում ենք մեղրը, շաքարավազն ու կարագը։ Ստացված զանգվածը դնում ենք գոլորշու վրա և խառնում մինչև ստացվի համասեռ զանգված։
mexrov-tort-3
Ավելացնում ենք սոդան։
mexrov-tort-4
Ավելացնում ենք ալյուրը։
mexrov-tort-5
Ապա հարում ենք ստացված զանգվածը: Պետք է ստացվի թույլ և կպչուն խմոր:mexrov-tort-6
Պերգամենտային թղթի վրա շրջան ենք գծում, 2-3 գդալ խմոր ենք լցնում շրջանի մեջ, ապա ջրում թրջած գդալով կամ դանակով տարածում ենք խմորը շրջանի մեջ։
mexrov-tort-7
Դնում ենք բլիթները ջեռոցի մեջ ու թխում յուրաքանչյուրը 5-7 րոպե 200 աստիճանում։ Այնուհետև տաք վիճակում առանձնանում ենք բլիթները թղթից։
mexrov-tort-8
Կրեմի համար հարում ենք խտացրած կաթը և աստիճանաբար ավելացնում թթվասերը։
mexrov-tort-9
Եթե խտացրած կաթը շատ ջրիկ է, և կրեմը թույլ է ստացվել, տեղափոխում ենք սառնարան 30րոպեով, որպեսզի պնդանա։
mexrov-tort-10
Բլիթները պատում ենք կրեմի հաստ շերտով։
Տորթը կարելի է ձևամանի մեջ հավաքել, որ ոչինչ չթափվի և կոկիկ լինի։
mexrov-tort-11
Տորթը սառելուց հետո ձևամանի միջից հանում ենք։ Այն կարելի է դասական ձևով զարդարել. կրեմով և ավելացած բլիթների փշրանքով պատել։
mexrov-tort-12
Կարող ենք այն զարդարել նաև շոկոլադե կրեմով և մանրացրած գետնանուշով:
mexrov-tort-13
Պատրաստի տորթը տեղափոխում ենք սառնարան 24 ժամով, ապա հանում ենք, կտրում և մատուցում այն:
mexrov-tort-14
Այսպիսի մեղրով տորթ կարող եք պատրաստել նաև ձեռքի տակ եղած ցանկացած կրեմով. օրինակ խտացրած կաթով ու կարագով, եփած կրեմով և այլն:)

http://www.cooks.am/