Աղցան «Կեսար»

Բաղադրությունը

4 բաժնի համար անհրաժեշտ է`
Հավի դոշ-400 գրամ
Հազարի տերևներ - 1կապ կամ 300 գրամ
Հոլանդական պանիր - 200 գրամ
Հացի կտորներ - 100 գրամ
Մայոնեզ
Ձեթ
Սխտոր
Սև պղպեղ
Աղ

Պատրաստման եղանակը

Հավը կտրատել փոքրիկ խորհանարդների տեսքով և կարմրացնել ձեթի մեջ: Հավի կտորների հետ ձեթի մեջ ավելացնել 2 կտոր սխտոր, որպեսզի այն իր բույր տա հավի մսին: Կտրատել հազարի տերևները: Կարմրացրած հավի կտորներն ավելացնել հազարի տերևների վրա, վրան լցնել մայոնեզը,քերած պանիրը: Համեմել աղով և պղպեղով: Մատուցելուց առաջ ավելացնել չորահացերը: Չորահացերը կարելի է և՛ պատրաստի գնել, և՛ պատրաստել: Պատրաստելու համար վերցնում ենք սպիտակ հացը, վրան քսում ենք սխտոր, կտրատում ենք խորանարդիկների ձևով և տապակում ենք ձեթի մեջ: Տապակելուց հետո հանում ենք և դնում ենք անձեռնոցիկի վրա, 5 րոպե թողնելուց հետո այն կարող ենք ավելացնել աղցանին: