Այն որ կենդանիները մեր հավատարիմ բարեկամներն են շատերիս է հայտնի, բայց, որ նրանք օժտված են ամենատարբեր և հետաքրքիր ունակություններով՝ քչերն են տեղյակ: Նյութն ընթերցելուց հետո կարծում եմ ավելի կբարիանանք և անպայամն կզարմանանք:
1. Թանձրահավերի ընտանիքին պատկանող կենդանիները զույգ են կազմում ողջ կյանքի համար և ամեն տարի մեկ ձու են ձվադրում, որից դուրս եկող ձագին խնամում է և' հայրը, և' մայրը:
2. Ծննդաբերելուց առաջ մայր ընձուղտը վերադառնում է այնտեղ, որտեղ ծնվել է:
3. Դեռ չծնված հավի ճուտիկները կարողանում են հաղորդակցվել իրենց քույր ու եղբայրների և մոր հետ` խեցու միջով:
4. Շան արու ձագերը հաճախ թույլ են տալիս էգ խաղընկերոջը՝ հաղթել իրենց։
5. Ագռավները սիրում են կատակներ անել իրար հետ:
6. Ծնվելուց հետո պանդաները կշռում են այնքան, որքան մեկ բաժակ թեյը:
7. Ջրասամույրները թաթերի տակ գրպաններ ունեն, որտեղ սնունդ են հավաքում:
8. Մեղուները միմյանց հետ հաղորդակցվում են պարի միջոցով:
9. Սկյուռիկները սովորաբար իրենց ընտանիք են տանում որբացած ձագերին: