Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր – 300գր+90գր
շաքարավազ – 100գր
կարագ – 120գր
թթվասեր – 120գր
ձու – 2 հատ
սոդա – 5գր
աղ – մեկ պտղունց
Կերմի համար՝
կաթ – 500+125մլ
ձու – 1 հատ
շաքարավազ – 200գր
ալյուր – 2ճ/գդ
կարագ – 250գր
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ խառնում ենք 300գր ալյուրը, աղը, սոդան, շաքարավաը և սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում անում ենք փոսիկ, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, կոտրում ենք ձուն, ավելացնում ենք 90գր ալյուրն ու հունցում ենք փափուկ խմոր:
tort-napoleon-2
Բաժանում ենք խմորը 16 գնդի և տեղափոխում ենք գնդերը սառնարան 30 րոպեով:
Եռացնում ենք 500մլ կաթը:
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ձուն, ալյուրը, շաքարավազը և 125մլ սառը կաթը, ապա քիչ-քիչ ավելացնում ենք եռման կաթը և խառնում մինչև ստացվի միատարր զանգված:
Ապա դնում ենք կաթային զանգվածով կաթսան միջին կրակի վրա(անընդհատ խառնելով) ու եփում մինչև զանգվածի խտանալը:
Եփված զանգվածը տեղափոխում ենք այլ ամանի մեջ, վրան ծածկում ցելոֆանով և թողնում, որ սառչի:
Հարում ենք կարագը, չդադարելով հարել ավելացնում ենք եփված զանգվածը ու կրկին հարում:

Կորժերը թխելու համար մեզ պետք կգա 3 հատ նույն չափսի պերգամենտային թուղթ(2-ի վրա հերթականությամբ կգրտնակենք խմորը ու կթխենք ջեռոցում, իսկ 1-ի վրա կսառեցնենք պատրաստի կորժերը):
Պերգամենտային թղթի վրա շաղ ենք տալիս մի փոքր ալյուր, ապա վրան գրտնակում ենք խմորի գունդը, բացում, ծակծկում պատառաքաղով և կտրում 26սմ տրամագծով շրջան:
Պատրաստի շերտերը պերգամենտային թղթով և կտրատված խմորի կտորներով դնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի կորժերը դնում ենք պերգամենտային թղթի վրա, որ սառչի իսկ թխված խմորի կտորները մանրացնում ենք ձեռքով:

Պատրաստի կրեմը խառնում ենք, քսում կորժի վրա և ծածկում մյուս կորժով:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև կորժերը վերջանան, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները:
Թողնում ենք, որ կրեմը ներծծվի 2-3 ժամ, ապա տեղափոխում ենք տորթը սառնարան 5-8 ժամով:
Եվ մեր համեղ տորթ նապոլեոն պատրաստ է:

Տորթ նապոլեոնի վրա մանրացված թխվածքի փոխարեն կարելի է լցնել քերած շոկոլադ կամ կոկոսի քերուկ ըստ նախասիրության:)

Շեֆ Խոհարար

Աղբյուրը` http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D...